04/09/2019 11:20
ԲԴԽ անդամները, նախագահը և դատավորները պարտադիր անցնելու են բարեվարքության գործընթացը. ԲԴԽ նախագահ
Բարձրագույն դատական խորհուրդը այսուհետ լինելու է չափազանց պարզ ու թափանցիկ և ցանկացած պահի պատրաստ է պատասխանել բոլոր լրագրողների հարցերին, լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
«ԲԴԽ-ում աշխատանքները ընթանում են բավական դրական և կառուցողական մթնոլորտում, անդամները բոլորը պատրաստ են աշխատել և իրենց կարողությունները ներդնել հանուն ՀՀ-ի: Ծանրաբեռնված աշխատանքներ են, գրեթե ամեն օր ունենում ենք քննարկումներ», - ասաց Ռուբեն Վարդազարյանը:
ԲԴԽ նախագահի խոսքով՝ ԲԴԽ անդամները պարտադիր անցնելու են բարեվարքության գործընթացը և դա սկսելու են հենց իրենից:
«Սկզբից կանցնեմ ես, հետո ԲԴԽ անդամները, հետո` դատավորները, թե ինչպես է դա լինելու, դեռ չեմ կարող ասել, մշակման փուլում է, բայց որ լինելու է, դա հաստատ», - ասաց Ռուբեն Վարդազարյանը: