04/09/2019 10:01
«Փաստ». Արման Սահակյանի գործերով սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը և ԱԱԾ-ն
««Փաստ» թերթի՝ իշխանություններին մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ ԱԺ նախկին ՀՀԿ-ական պատգամավոր, գործարար Արման Սահակյանի (Սովրանոյի Արման) գործերը այնքան էլ լավ չեն: Նրա գործունեությամբ սկսել են զբաղվել ինչպես ՊԵԿ-ը, այնպես էլ ԱԱԾ-ն:
Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում արդեն կա հարուցված քրեական գործ, իսկ ԱԱԾ-ն զբաղվում է նրա ֆուտբոլային գործունեությամբ:
Հիշեցնենք, որ Արման Սահակյանը, բացի բազմաթիվ բիզնեսներից, հանդիսանում է նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի սեփականատերը:
Այնպես որ, աշնան ամիսներին, կարծես, նոր շոուների պակաս մեր հասարակությունը չի ունենալու», - գրում է թերթը: