04/09/2019 11:26
Այնպես չէ, որ ամեն գնով պետք է պաշտպանել դատավորին. ԲԴԽ նախագահը` Դավիթ Գրիգորյանի մասին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի համար անհասկանալի է «իշխանություններին հարմար ԲԴԽ» եզրույթը:
«Անհասկանալի է հնչող «իշխանություններին հարմար ԲԴԽ» եզրույթը, քանի որ ԲԴԽ գործառույթները կարգավորվում են օրենքով», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը:
Հարցին, թե ԲԴԽ-ն ինչո՞ւ չկանգնեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի կողքին, երբ նրա նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվում, Ռ. Վարդազարյանը պատասխանեց.
«ԲԴԽ-ն կոչված է ապահովել դատական իշխանության և դատավորի անկախությունը: Այնպես չէ, որ ամեն գնով պետք է պաշտպանել դատավորին: Բավարար հիմքեր են ներկայացվել ԲԴԽ-ին, և ԲԴԽ-ն թույլատրել է քրեական հետապնդում իրականացնել, իսկ Դավիթ Գրիգորյանի լիազորությունները օրենքի ուժով դադարեցված են»: