05/09/2019 09:49
«Ժամանակ». Իշխանության մահակը միշտ պահվելու է Ծառուկյանի գլխավերևում
«Ժամանակ» թերթը գրում է. «Թավշյա իշխանափոխությունից հետո ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընկերություններում տարբեր պետական հաստատությունների կողմից իրականացվող ստուգումները չեն դադարում:
Իշխանության ներկայացուցիչները չեն էլ թաքցնում, որ դա Ծառուկյանի քաղաքականության մեջ լինելու գինն է: Քանի դեռ Ծառուկյանը քաղաքական ամբիցիաներ ունի, իշխանությունը միշտ մահակը պահելու է նրա գլխավերևում»: