05/09/2019 13:39
Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել. ՔԿ
Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանն աշխատանքից ազատման դիմում չի գրել և աշխատանքից չի ազատվել։ Նա շարունակում է պաշտոնավարել։ Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությանյանը՝ հերքելով մամուլում առավոտից շրջանառվող այսօրինակ լուրերը։
Ինչ վերաբերում է ՔԿ նախագահի տեղակալ Սամվել Ավետիսյանի պաշտոնանկության մասին լուրերին, մեր զրուցակիցը մանրամասներ չհաղորդեց՝ հիշեցնելով, որ կոմիտեի նախագահի տեղակալներին աշխատանքից ազատելը կամ նշանակելը ՔԿ-ի վերապահված լիազորություն չէ, այլ կառավարության լիազորությունը։
Ավելի վաղ Aysor.am-ին Իվանյանն ասել էր, որ հարցազրույցներ չի տալիս: