06/09/2019 14:11
«Իմ քայլը» խմբակցությունում ոչ ոք ոչ մի բանով անհանգստացած չէ. Ալեն Սիմոնյանը՝ Քոչարյանի գործի մասին
«Իմ քայլը» խմբակցությունում ոչ ոք ոչ մի բանով անհանգստացած չէ. մենք անհանգստացած ենք միայն մեր աշխատանքով, ճիշտ գործով, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք անհանգստացա՞ծ են Ռոբերտ Քոչարյանի գործով։
«Իրավական պրոցես է տեղի ունենում, որը, վստահ եմ, ունենալու է իր տրամաբանական ավարտը», - ասաց նա։
Լրագրողների խնդրանքով պաշտոնյան անդրադարձավ նաև երեկվանց ՔԿՀ-ներում լարված վիճակին՝ հավաստիացնելով, որ իրավիճակը վերահսկվում է։
«Որևէ խնդիր չկա։ Կարող եմ մեկ անգամ ևս պնդել, որ Հայաստանը քրեական հեղինակությունների համար չէ», - ասաց ԱԺ փոխնախագահը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումները։