06/09/2019 12:32
Իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ. ԳՇ պետ Արթուր Դավթյան
Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք մեր համագործակցության շրջանակներում կատարած աշխատանքների արդյունքները, ինչպես նաև նախանշել անելիքները, այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Նրա խոսքով՝ հանդիպմանն անդրադարձել են նաև մարտական հենակետերում ինժեներական կահավորման, փորձի փոխնակման, և որոշակի այլ հարցերի: Դավթյանը համագործակցությունը գնահատում է դրական:
Խոսելով ռազմական իրավիճակի մասին՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ասել է. «Իրավիճակը գնահատում եմ կայուն-հանգիստ, միևնույն ժամանակ վստահ եմ, որ ցանկացած պահի զինված ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջև դրված խնդիրները»: