06/09/2019 13:22
Իջևանի քաղաքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել
Իջևան համայնքի ղեկավար Հայկ Ղալումյանն այսօր Տավուշի մարզպետին հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մարզպետ Հայկ Չոբանյանը։
«Դիմում է ներկայացրել, որ վայր է դնում պարտականնությունները։ Դիմումի մեջ որևէ պատճառ նշված չի։ Քննարկում էլ չենք ունեցել, որ իմանամ հրաժարականի դիմումի պատճառները», - հաղորդեց Հայկ Չոբանյանը:
Հիշեցնենք՝ Իջևան համայնքի ղեկավարին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել։
Որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: