06/09/2019 11:55
Չնայած իրավական բնույթի որոշ հարցերի՝ Հայաստանն ու Ռուսաստանն ունակ են պահպանելու երկրների միջև առկա կարևոր օրակարգը. ԱԳՆ
Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական հարաբերությունները բավական ամուր հիմքեր ունեն և մենք որևէ տարաձայնություն չունենք, ԱԳՆ-ում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Ունենք որոշ դատական, իրավական բնույթի գործընթացներ, սակայն միջպետական մակարդակով Հայաստանն ու Ռուսաստանը կարող են և ունակ են պահպանել այն կարևոր օրակարգը, որի հիմքում է երկրների դաշնակցային հարաբերությունների խորացնելու նպատակը։ Հարցերի փոխկապակցվածություն որևէ կերպ գոյություն չունի և չի կարող ունենալ», - ասաց նախարար Մնացականյանը։