06/09/2019 17:02
«Հայ ձեռներեցների ասոցիացիան» կամրապնդի Հայաստանի և Ռուսաստանի ձեռներեցների առևտրատնտեսական կապերը. Կարապետյան
Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի հիմնական ռազմավարական գործընկերներից մեկը, հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
«Փոքր և միջին բիզնեսի ոլորտում համագործակցությունը չափազանց կարևոր է ռուս-հայկական հարաբերությունների զարգացման համար: «Հայ ձեռներեցների ասոցիացիայի» նպատակն է երկու երկրների ձեռներեցների միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը», - ասել է Սամվել Կարապետյանն՝ ասոցիացիայի ստեղծման առիթով։
««Տաշիր» ընկերությունների խումբը վաղուց է նպաստում Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխշահավետ հարաբերություններին։ Այս ասոցիացիայի ստեղծումը կօգնի միավորել գործընկերների ջանքերը՝ առևտրային կապերն ամրապնդելու համար և ևս մեկ քայլ կլինի երկու երկրների գործարար շրջանակների միջև սերտ համագործակցության ուղղությամբ», - նշել է Կարապետյանը։