06/09/2019 13:48
Փաշինյանի ու «Սասնա Ծռերի» հանդիպումից հետո շատ բան կախված կլինի այս կառավարության եզակի պետական գործիչներից. Բեքարյան
«Սասնա Ծռերի» հետ երեկվա հանդիպումով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսեց շատ վտանգավոր մեծ խաղ, Facebook-ի իր էջում գրել է վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Հայաստանի համար վտանգավոր: Հիմա արդեն շատ բան կախված կլինի Արթուր Վանեցյանից, Դավիթ Տոնոյանից և Զոհրաբ Մնացականյանից` այս կառավարության եզակի պետական գործիչներից: Աստված պահի մեր երկիրը», - նշել է Բեքարյանը:
Երեկ Փաշինյանի հետ են հանդիպել «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար կազմի անդամներ Ժիրայր Սեֆիլյանն ու Գարեգին Չուգասզյանը:
Factor.am-ի հետ զրույցում Սեֆիլյանն ասել էր, որ քննարկվել են որոշ մտահոգություններ: «Բոլորս նկատում ենք, թե հներն ինչպես են փորձում պատրաստվել ռևանշի: Մենք այն ուժն ենք, որ թույլ չենք տալու՝ տեղի ունենա այդ ռևանշը»: