06/09/2019 12:40
Կլինի. ԱԳ նախարարը՝ Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպման մասին
Հայաստանի վարչապետի հանդիպումը ԱՄՆ նախագահի հետ մեր օրակարգային հարցն է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Այս տարվա ընթացքում ԱՄՆ-ի հետ ունենք չափազանց բավարար երկխոսություն՝ բարձր մակարդակով։ Միացյալ Նահանգների հետ բարձր մակարդակով շփումների որևէ դեֆիցիտ չունենք։ Ե՛վ Սպիտակ տակ, և՛ պետքարտուղարության մակարդակով ունենք շատ բարձր և ակտիվ երկխոսություն։ Չունենք որևէ սահմանափակում այն ցանկացած պահի ակտիվացնելու», - ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպմանը, Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Կլինի։ Երբ կլինի՝ շատ լավ է։ Աշխատում ենք և սա մեզ համար օրակարգային հարց է»։