06/09/2019 12:03
«Տաշիր»-ի սեփականատերն ու «Comedy Club»-ի հիմնադիրը հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա»
Հայազգի գործարարների մի խումբ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի գլխավորությամբ հիմնել են «Հայ ձեռներեցների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, այս մասին փաստում են «СПАРК-Интерфакс» համակարգի տվյալները:
Ասոցիացիան գրանցվել է այս շաբաթ Մոսկվայում: Վերջինիս նախագահը Կարապետյանն է, նշում է Интерфакс-ը:
Ասոցիացիայի հիմնադիրների շարքում են նաև Կարապետյանի կողմից վերահսկվող «Ֆորա բանկի» նախագահ Հայկ Իգնատյանը, «Comedy Club»-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Տաշիր»-ի առաջին փոխնախագահ Վարուժան Արտենյանը, «Լուդինգ» գինու ներկրման ընկերության համասեփականատեր Արմեն Շահազիզյանը և այլոք: