06/09/2019 14:34
«Լուսավոր Հայաստանը» ակնկալում է, որ Արման Բաբաջանյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, նշելով, որ հարգում է Արման Բաբաջանյանի սկզբունքային դիրքորոշումը լքել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:
Նշված է, որ Արման Բաբաջանյանից խմբակցությունը ակնկալում է նույն սկզբունքայնությամբ վերադարձնել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակով ստացած մանդատը։
«Շնորհակալություն ենք հայտնում պարոն Բաբաջանյանին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունում կատարած աշխատանքի համար և մաղթում հաջողություններ իր հետագա գործունեությունում», - ասված է հայտարարության մեջ։