06/09/2019 18:43
Դերասանուհի Լիկա Սալմանյանն ու նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանն ամուսնացել են (Լուսանկարներ)
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել դերասանուհի Լիկա Սալմանյանի և Առողջապահության նախարարի խորհրդական, «Ինդիվիդում քասթինգ» ընկերության ղեկավար Աշոտ Սարգսյանի հարսանյաց արարողությունը: Այս մասին տեղեկանում ենք զույգի ֆեյսբուքյան էջերից:
23-ամյա դերասանուհու և 39-ամյա խորհրդականի պսակադրությունը տեղի է ունեցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում:
Նշենք, որ Լիկա Սալմանյանը և Աշոտ Սարգսյանը նշանադրվել են 2019 թվականի փետրվարին՝ Դուբայում: Նշանադրության առաջարկն ու այն ամրագրող մատանին դերասանուհին ստացել էր անակնկալ կերպով՝ Դուբայում հանգստանալու ժամանակ: