07/09/2019 12:24
Արցախում մինչև մյուս տարվա վերջ կունենանք ամբողջ դիրքերի ջրամատակարարում. Արմեն Գրիգորյան (Տեսանյութ)
Արցախի նախագահի հետ քննարկել ենք մեր ռազմավարական ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև անվտանգության մակարդակի բարձրացմանն առնչվող հարցեր, Արցախում լրագրողնեիի հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարն ընդգծեց՝ մինչև մյուս տարվա հոկտեմբեր ջրամատակարարում կլինի բոլոր դիրքերում։
«Այս բնույթի քննարկումներ են եղել», - ասաց նա։
Արմեն Գրիգորյանը հերքեց մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքն ընտրությունների հետ կապված է Արցախ եկել:
«Ընտրությունների մասով որևէ քննարկում չենք ունեցել», - ասաց նա։