«Ազնիվ գողեր». Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թովմասյանը և այլք՝ Գոռ Կիրակոսյանի նոր կինոկատակերգությունում. մանրամասնում է ռեժիսորը

10/09/2019 19:18

«Ազնիվ գողեր». Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թովմասյանը և այլք՝ Գոռ Կիրակոսյանի նոր կինոկատակերգությունում. մանրամասնում է ռեժիսորը


Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը շուտով հանրության կներկայանա նոր աշխատանքով: «Ազնիվ գողեր» ֆիլմի մտահղացումը ռեժիսորին հետապնդել է դեռևս 2014 թվականից, սակայն գաղափարը մարմին ստացավ տարիներ անց: 

«Ես միշտ սիրել եմ կրիմինալ ժանրը, միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարել գողերի, արկածախնդիրների մասին, ու չգիտեմ ինչու՝ հենց այս պատմությունը մտքիս եկավ: Երկար ժամանակ այն գլխումս պտտվում էր, մտահղացումից 1 տարի անց նստեցի ու սինոփսիս (ֆիլմի կարճ նկարագրություն) գրեցի, ներկայացրեցի ԱՄՆ-ում հումորային շոուներ կազմակերպող «Դեմք շոու»-ի տղաներին: Տղաների հետ էլ սցենարը գրեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Կիրակոսյանը: 

Սցենարի վրա աշխատել են շուրջ մեկ տարի, արդյունքում ստացել են այն, ինչ ուզում էր Գոռը: Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ ու կես ամսից ավելի, 6 շաբաթում էլ իրականացրել են նկարահանումները, հետո էլ՝ հետարտադրական շրջան:

«Ֆիլմի վրա աշխատել ենք մոտ երկուս ու կես տարի: Ընդհանուր՝ 29 նկարահանման օր ենք ունեցել, շաբաթվա 5 օրն աշխատել ենք, 2 օրը՝ հանգստացել: Հետարտադրական շրջանն էլ երկար տևեց, քանի որ դինամիկ ֆիլմ ենք նկարել, ուշադիր ենք եղել ամեն մի դետալին, նրբությանը: Նկարահանման ամբողջ ընթացքը տեղի է ունեցել Երևանում, մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանում: Սցենարը գրելիս ամեն ինչ արել եմ, որ Կենտրոնից «դուրս չգամ»: Դա իմ ցանկությունն էր, քանի որ նախորդ ֆիլմերս սարերում ու ձորերում են նկարահանվել: Իսկ երբ երկար ժամանակ նույն միջավայրում ես աշխատում, պրոցեսը ոչ հաճելի է դառնում»,- շեշտեց նա:

«Ազնիվ գողեր»-ը 5 անհաջողակների մասին է, ովքեր պատահաբար հանդիպում են ու որոշում գողություն անել, քանի որ նրանց կյանքում ոչինչ չի ընթանում իրենց ուզածի պես: Գողության թիրախը մեծահարուստներից մեկի տանը գտնվող ոսկյա սրճեփն է: Սակայն, ի տարբերություն դասական ավազակների, մեր «գողերը» որոշում են ազնիվ տարբերակով գործել՝ գողանալ, գողոնը հանձնել ոստիկանությանը՝ իբր գտել են, ու դրա դիմաց պարգև ստանալ:

Նկարահանման ընթացքից հետաքրքիրն ու հիշարժանը հրապարակում տեղի ունեցող զավեշտալի դեպքերն են, որոնցից հատկապես մեկը ռեժիսորի համար ամենատպավորիչն է:

«Տեսարան ունենք, երբ երեխաները ֆուտբոլ են խաղում, գլխավոր հերոսներն էլ նրանց անընդհատ զգուշացնում են՝ դիտահորը բաց է, հեռու մնացեք: Ու հատուկ այդ տեսարանի համար փողոցի այդ հատվածում դիտահորը բացել էինք, ուշադիր էինք, որ որևէ մեկն այդ կողմ չգնա ու մեջը չընկնի: Բայց արի ու տես, որ այնտեղ հայտնվեց մեր գլխավոր օպերատորը, ով բելգիացի է: Նա իր բնույթով շատ զգուշավոր է, ուշադիր, որ հանկարծ սխալ բան չլինի: Սակայն լուսավորության համար հարմար դիրք փնտրելիս՝ հենց ինքն էլ ընկավ դիտահորը: Բարեբախտաբար, վնասվածքը մեծ չէր. ոտքն էր պատռվել, շուտ հասցրեցինք հիվանդանոց, կար դրեցին, իսկ երկու ժամ հետո արդեն նկարահանման հրապարակում էինք»,- արդեն ժպիտով վերհիշեց մեր զրուցակիցը:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Գոռ Կիրակոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, դերասան Նարեկ Ղափլանյանը: Ի դեպ, վերջինս եղել է Գոռ Կիրակոսյանի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի գլխավոր հերոսը, նկարահանվել է նաև ռեժիսորի «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով»… Գոռ Կիրակոսյանի այս երեք ֆիլմերը հայկական ֆիլմարտադրությունում բավական բարձր նշաձողի վրա են գտնվում: Հարցին՝ կկարողանա արդյոք «Ազնիվ գողեր»-ը հատել այդ նշաձողը, ընդգծեց.

«Գիտեք, իմ բոլոր ֆիլմերն էլ ինձ համար յուրահատուկ են, բայց և միմյանցից տարբեր: Ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ կատակերգական ժանրի են, սակայն մեկտեղ նրանցից յուրաքանչյուրն իր մեջ մեկ այլ ժանր է պարունակում: «Ազնիվ գողեր» ֆիլմի համար այսպես կասեմ. քանի որ այն իմ նոր երեխան է, ես իրեն այս պահին մի փոքր ավելի շատ եմ սիրում: Սա արկածային և կրիմինալ կատակերգության սինթեզն է: Չգիտեմ, թե ինչպես կընդունվի հանդիսատեսի կողմից, միայն կարող եմ ասել, որ ռիթմիկ, հավես, զվարճալի ֆիլմ է: Նաև, պետք է խոստովանեմ, որ սա իմ 5 ֆիլմերից միակն է, որի հետարտադրական աշխատանքի ժամանակ ես ձանձրույթ չեմ զգացել: Նախորդների դեպքում նման ձանձրույթ զգացել եմ»:

Ֆիլմում նկարահանվել են Արամ Սարգսյանը (Արամ MP3), Ռաֆայել Երանոսյանը, «Դեմք շոու»-ի դերասանները՝ Դավիթ Թովմասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Մագգի Գրիգորյանը և այլք:

Անդրադառնալով ֆիլմի ֆինանսական կողմին ու պետական և մասնավոր աջակիցներին՝ սցենարիստ-ռեժիսորը շեշտեց՝ իր ոչ մի աշխատանքի համար Կինոկենտրոնից որևէ աջակցություն երբևէ չի ստացել, թեև հայտ ու իր կինոնախագծերը ներկայացրել է: Ըստ ռեժիսորի՝ կինոյի աջակցության համար նախատեսված կառույցը պետության՝ իրեն վստահված գումարի ահռելի բաժինը կիսատ-պռատ, անարդյունք գործերի համար է տրամադրում: Այս դեպքում էլ Գոռ Կիրակոսյանի ֆիլմի բյուջեն կազմվել է իր և ընկերների միջոցներից, ովքեր հավատացել են, որ արդյունքը կարադարացնի ծախսերը:

«Չգիտես ինչու՝ իմ պրոյեկտները միշտ չեն համապատասխանել Կինոկենտրոնի պահանջներին, իմ ներկայացրած ֆիլմերին իրենք մշտապես վատ գնահատական են տվել ու ոչ մի կոպեկ իրենցից չեմ ստացել: Այն ֆիլմերը, որոնք կարողացել եմ, ինքս էկրան եմ բարձրացրել, ու փառք Աստծո՝ մեկը մյուսից մեծ հաջողություն է գրանցել: Ցավում եմ, որ Կինոկենտրոնը պետությունից ստացած գումարը տալիս է այնպիսի ֆիլմերի, որոնց 90 տոկոսն այդպես էլ չի արտադրվում, կիսատ-պռատ է նկարվում: Մնացած 10 տոկոսն էլ մեծ էկրաններին մնում է 5-10 օր ու չգիտես ինչու՝ հայտնվում պահարանում ու փոշի հավաքում, ո՛չ հեռուստացույցով են ցուցադրվում, ո՛չ էլ համացանցում են հայտնվում: Ո՞ւր են գնում՝ չգիտեմ: Այս մոտեցումն ու հարցն ինձ միշտ զարմացրել է, չէ՞ որ Կինոկենտրոնը, եթե գումար է տրամադրում, պետք է նաև հետևի, թե ի՞նչ աշխատանք է կատարվում, ինքն էլ վերցնի այդ ֆիլմերն ու շրջանառի, ցույց տա, թե ինչ գործ է անում: Ես ցավում եմ, որ այդքան գումար է մտնում Կինոկենտրոն ու ջրի պես անհետանում»,-ափսոսանքով նկատեց նա:

99 րոպե տևողությամբ «Ազնիվ գողեր»-ը հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերի 19-ից: Ֆիլմի փակ դիտումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ԱՄՆ-ում, որին ներկա էին ստեղծագործական կազմը, նրանց հարազատներն ու ընկերները: 

Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրվել, կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը:

«Մոնտաժային աշխատանքների ժամանակ ես տարբեր երաժշտություններ էի օգտագործում, որպեսզի ֆիլմի ռիթմը ճիշտ հասկանամ: Դրա արդյունքում հասկացա, որ Արմեն Մարտիրոսյանն ամենահարմար թեկնածուն է: Շատ ուրախ եմ, որ ֆիլմը նայելուց հետո նա էլ ոգևորությամբ որոշեց համալրել մեր թիմը»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գոռ Կիրակոսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:37 «Նշում եք՝ դեղերի համար մրցունակ գնագոյացում եք ապահովելու, ի՞նչ համակարգ եք դնելու, որ գներն իջնեն». վարկային համաձայնագրի միջոցառումների ծրագրերը ևս Հրայր Թովմասյանի համար համոզիչ չեն Այսօր, 14:09 Երեխա ժամանակից արել եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտել. Հովիկ Աղազարյան Այսօր, 14:06 Դավիթ Խուդաթյանը ՏԿԵՆ համակարգման ներքո գործող ՓԲԸ ղեկավարների մասնակցությամբ աշխատանքային քննարկում է անցկացրել Այսօր, 14:03 «Օպերայի բակում». ուսուցողական հեքիաթ-պատումը Աստրալային գոտի կտեղափոխի գիրքն ընթերցողներին. Արմեն Գրիգորյան (Լուսանկարներ) Այսօր, 13:56 Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր քաղաքական վարքագծի համար պետք է կրի քաղաքական պատասխանատվություն. Վարդանյանը՝ պաշտոնանկությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 13:45 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանն ինձ սպառնար, քան այն, ինչ արեց իմ գլխին. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:39 1 զոհ, 6 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր ճանապարհին Այսօր, 13:32 Մանկական ընկերս ասել է՝ շատ կնեղանա, որ մանդատս վայր դնեմ՝ առանց իրեն տեսնելու. սպասում եմ գա Մոսկվայից. Հովիկ Աղազարյան Այսօր, 13:18 Հորդոր վարորդներին. երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով Այսօր, 13:12 Ես կորոշեմ, թե ինչով եմ զբաղվելու, կլինի՞ այսուհետ իմ անձնական կյանքին չխառնվեք. պատգամավորը՝ լրագրողներին (Տեսանյութ) Այսօր, 13:04 Հայաստանի ներկայիս ղեկավարներն արդեն զիջել են ավելին, քան երբևէ կարող էր երազել հակամարտության կողմերից մեկը. Մամիջանյան Այսօր, 12:57 Դուք սայլը ձիուց առաջ եք դրել․ համաձայնագրով 9 մլն 270 000 եվրո վերցրել եք և ասում եք՝ հետո օրենքը կընդունենք, կծախսենք, գուցե նույն տրամաբանությամբ էլ բանակցվել է. Թովմասյան (Տեսանյութ) Այսօր, 12:47 Կազմ ու պատրաստ ենք ցանկացած աջակցության, որը Հայաստանին կմոտեցնի եվրոպական ընտանիքին. Լեհաստանի նախագահ (Տեսանյութ) Այսօր, 12:41 Վարկային այս 102 մլն գումարով կատարելու եք ընթացիկ ծախսեր, բայց սա կապ չունի առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի հետ. Հրայր Թովմասյան Այսօր, 12:34 ՌԴ-ն ցանկանում է դոմինանտ գործողություններ իրականացնել նաև այս տարածաշրջանում. Լեհաստանի նախագահ Այսօր, 12:26 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, և ես կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:22 Իմ մեջ ապրող փոքրիկ երեխան երջանիկ է. Լիանա Վանոյան Այսօր, 12:16 Երևանում ծառը տապալվել է՝ վնասելով քաղաքացու «Range Rover» ավտոմեքենան Այսօր, 12:14 QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր Այսօր, 12:11 LIVE. Հայաստանի ու Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսը Այսօր, 12:02 Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին Այսօր, 12:00 Քանի որ իմ վարած կադրային քաղաքականությունը 2018-ից ի վեր ամենաշատ քննարկվող թեմաներից է, ուզում եմ որոշ դիտարկումներ անել վերջին նշանակումների առիթով. Փաշինյան Այսօր, 11:53 Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Համլետ Մանուկյանը՝ մարմնամարզության առցանց մրցաշարի հաղթողներ Այսօր, 11:46 Ամասիայում գործող պանրագործարանի արտադրական գործունեությունը մասամբ կասեցվել է. ապրանքը շուկայից հետ է կանչվել Այսօր, 11:35 Ֆինանսների նախարարը Էդուարդ Հակոբյանի նշանակումը էական ձեռքբերում է համարել Այսօր, 11:29 Մոսկվայում մեկնարկել է ԱՊՀ անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հանդիպումը Այսօր, 11:19 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Այսօր, 11:13 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք Այսօր, 11:06 Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Այսօր, 11:03 Աշտարակցու տանը հայտնաբերվել են զենք-զինամթերք և թմրանյութ Այսօր, 10:47 Ներկայացվել են սահմանամերձ բնակավայրերում մարդու իրավունքների վերաբերյալ խնդիրները Այսօր, 10:43 Գյումրիում 36 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:40 Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Երևանի բարձրադիր հատվածում՝ ձյան տեսքով Այսօր, 10:37 Վահագն Խաչատուրյանը պաշտոնական արարողությամբ դիմավորել է Հայաստան ժամանած Լեհաստանի նախագահին Այսօր, 10:34 Լիբանանի հետ հրադադարի շուրջ բանակցություններում Իսրայելը ծանր նախապայմաններ է առաջ քաշում Այսօր, 10:28 Գառնի գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել են ավտոտնակը, թոնրատունը և մասամբ անասնագոմը Այսօր, 10:21 Այսօր Ս. Ղուկիանոս քահանայի, Տարագրոս, Պրոբոս և Անդրոնիկոս վկաների հիշատակության օրն է Այսօր, 10:16 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում Այսօր, 10:04 Ադրբեջանում երկրաշարժ է եղել Այսօր, 10:01 Ջո Բայդենը կմասնակցի Թրամփի երդմնակալության արարողությանը Այսօր, 09:52 Լեհաստանի նախագահը Հայաստանում կքննարկի տարածաշրջանում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը Այսօր, 09:49 Լարսի ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար Այսօր, 09:39 Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում Այսօր, 09:36 Այս փուլի գլխավոր և ամենավտանգավոր թեման, այսպես կոչված, սահմանային ճշգրտման շուրջ բանակցություններն են․ Աբրահամյան Այսօր, 09:17 «Ժողովուրդ». Հովանավորչության նոր ձև է հասունացել ՔՊ-ի օրոք Այսօր, 09:15 «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը վիետնամական վոյաժից հետո լծվել է Աղազարյանին մանդատից զրկելու գործին Այսօր, 09:12 «Փաստ». Պադավատների հողի վրա Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցել» Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Ով է ԲԴԽ նախագահի հավանական թեկնածուն Այսօր, 09:06 «Հրապարակ». Միայն Արմեն Աշոտյանն է, որ ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով Այսօր, 09:04 «Փաստ». Police.am-ում «այլ Հայաստան է»՝ կայքում բացակայում է ծանր հանցագործությունների մասին տեղեկությունը Այսօր, 09:02 «Ժողովուրդ». Աղազարյանը չի հանձնվում. հնարավոր է՝ գլխավոր դատախազը գնա ԱԺ՝ նրա հետևից Այսօր, 09:01 «Հրապարակ». Լոռու մարզպետը համայնքապետերին ասել է՝ «տեսեք, ինձ չխաբեք, դա նշանակելու է, որ վարչապետին եք խաբում, անհետևանք չի մնա» Այսօր, 08:58 «Փաստ». Քանի քաղաքացի է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացել Այսօր, 08:56 «Ժողովուրդ». Կգումարվի վերջին հերթական նստաշրջանը Այսօր, 08:55 «Հրապարակ». Ինչ է պատասխանել Հովիկ Աղազարյանը Սասուն Միքայելյանի «կոռուպցիոներ», «կաշառք վերցնող» որակումներին 25/11/2024 22:14 Արսեն Զախարյանը նորից վնասվածք է ստացել 25/11/2024 21:56 Աշոտ Նադանյանը՝ Հայաստանի վետերանների արագ շախմատի առաջնության չեմպիոն 25/11/2024 21:38 Սահման հանդիսացող պատից 30 մետր հեռավորության վրա գտնվող Կիրանցի նորակառույց դպրոցի ջեռուցման համակարգը չի գործում, երեխաները մրսում են 25/11/2024 21:20 Բայդենը սրում է իրավիճակը․ Պեսկով 25/11/2024 21:00 Լարսը բեռնատարների համար փակվեց 25/11/2024 20:37 Որոշ շրջաններում ձյուն ու ձնախառն անձրև է տեղում, Դիլիջանի ոլորաններում մառախուղ է 25/11/2024 20:22 Մերկելը ճիշտ է համարում Ուկրաինային ՆԱՏՕ-ի կազմում չընդգրկելը 25/11/2024 20:05 Կարեն Անդրեասյանը պաշտոնավարման ողջ ընթացքում առաջնորդվել է քաղաքական և անձնական շարժառիթներով, կատարել է անօրինություններ, սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Դատավորների միություն 25/11/2024 19:52 Փսորիազով քրոնիկ բորբոքումներ. Ինչ անել 25/11/2024 19:37 Կոթի գյուղում տներ են այրվել 25/11/2024 19:23 Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի 25/11/2024 19:10 Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստանում է 25/11/2024 19:00 Բյուջեի կատարողականն են քննարկել 25/11/2024 18:47 ԿԳՄՍՆ-ում ուսումնասիրել են Գոռ Վարդանյանի ֆիլմն ու դիմել գլխավոր դատախազություն 25/11/2024 18:32 Անսահմանափակ «YouTube». 30 օրը՝ 3000 դրամով 25/11/2024 18:19 Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է 25/11/2024 18:04 Հովիկ Աղազարյանը մի քիչ էլ կմտածի՝ մանդատը վայր դնե՞լ, թե՞ ոչ․ Որոշման կայացումը հետաձգել է 25/11/2024 17:48 Ռուսաստանն ու Իրանը այլևս դոլարով առևտուր չեն անում 25/11/2024 17:34 ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին Արարատ Միրզոյանը չի մասնակցելու 25/11/2024 17:18 ՔՊ-ի երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակից Կիրիշչյանին բերման են ենթարկել՝ թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով 25/11/2024 17:04 Տիգրան Համբարձումյանը՝ Շախմատի աշխարհի 8-12 տարեկանների առաջնության առաջատար 25/11/2024 16:50 Տանը 7 միլիոն դրամի թմրամիջոց են պահել, որ հետո իրացնեն 25/11/2024 16:35 «Մարդիկ թող ապրեն ազնիվ, առանց վախի, ինչպես մենք ապրել ենք հողում Արցախի...». «Արցախի ձայներ»-ի նոր երգը 25/11/2024 16:29 Ճամբարակում ու Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում 25/11/2024 16:24 Հայաստանը չի մասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին 25/11/2024 16:07 Եգիպտոսում ավելի քան 30 զբոսաշրջիկ տեղափոխող զբոսանավ է խորտակվել 25/11/2024 15:50 Պատմաբանը քննադատում է վարչապետի Արևմտյան Հայաստան - «Արևմտյան Ադրբեջան» զուգահեռը. «Ազատություն» 25/11/2024 15:44 Կենտրոնի թաղապետարանի աշխատակից է կալանավորվել՝ կաշառքի գործով 25/11/2024 15:19 Վրաստանի նոր խորհրդարանը ստանձնել է լիազորությունները. ընդդիմությունն ու նախագահը բոյկոտել են նիստը՝ հայտարարելով այն հակասահմանադրական 25/11/2024 14:57 Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 25/11/2024 14:42 Սուրեն Պապիկյանը ծանոթացել է առաջնագծում ընթացող տարատեսակ լայնածավալ աշխատանքներին. Լուսանկարներ 25/11/2024 14:39 Պետական պահպանության ծառայության զինծառայողներն ընդգրկվելու են հատուցումների համակարգում 25/11/2024 14:27 Վթար՝ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին. կան տուժածներ 25/11/2024 13:58 Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում հավատացյալները մոտենում են Բագրատ Սրբազանին և օրհնություն ստանում (Տեսանյութ) 25/11/2024 13:45 Աշխատանքը կատարել մեծ նվիրումով և չխուսափել որոշումների կայացումից. Խուդաթյանը՝ ՏԿԵՆ աշխատակազմին 25/11/2024 13:40 Բասկետբոլի ԱԱ. Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 80:129 հաշվով պարտվել է Ավստրիային 25/11/2024 13:34 2025 թ․ կսկսվեն Հավուց Թառի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման աշխատանքները 25/11/2024 13:27 Խախտումներ՝ շինհրապարակում. բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության 25/11/2024 13:24 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով, սպասվում են տեղումներ 25/11/2024 13:11 Դիմավորենք 2025 թվականը Հայաստանում. Զբոսաշրջության կոմիտե 25/11/2024 12:55 Լեհաստանի նախագահը պաշտոնական այցով Հայաստան է ժամանելու 25/11/2024 12:50 Անցած 3 օրվա ընթացքում արձանագրվել է 43 վթար․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել վնասվածքներ 25/11/2024 12:32 Չեխիայի դեսպանը Երևանում նստել է «ԿամԱԶ» աղբատարի ղեկին 25/11/2024 12:29 Ֆրանսիայի դեսպանի գրառումը նախևառաջ ապտակ էր Փաշինյանին. Էդուարդ Շարմազանով 25/11/2024 12:21 Թուրքիան արգելել է Արցախում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումը լուսաբանած կանադացի լրագրողի մուտքը երկիր

Տվյալ բաժնի վերջին նյութերը