10/09/2019 21:14
Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել է Ջոն Բոլթոնին
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը լքում է իր պաշտոնը Դոնալդ Թրամփի խնդրանքով, երեքշաբթի հայտնել է ամերիկացի նախագահը:
«Ես տեղեկացրել եմ Ջոն Բոլթոնի երեքշաբթի երեկոյան այն մասին, որ Սպիտակ տունն այլևս իր ծառայությունների կարիքը չունի»,-գրել է Թրամփը Twitter-ում:
«Ես խնդրել եմ Բոլթոնի, որպեսզի նա հրաժարական տա»,- հավելել է Թրամփը:
Նա նշել է, որ Բոլթոնի ոչ բոլոր գաղափարներն էր կիսում: Միևնույն ժամանակ նախագահը շնորհակալություն է հայտնել նրան կատարած աշխատանքի համար:
Թրամփը խոստացել է ազգային անվտանգության նոր խորհրդականի անունը հայտնել հաջորդ շաբաթ: