10/09/2019 09:40
«Ժամանակ». Հնարավոր է՝ Ամուլսարի հանքի շահագործման որոշման շրջանակում են հանդիպել Փաշինյանն ու «Սասնա ծռերը»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչները գրեթե 7-8 ամիս ցանկություն էին հայտնել հանդիպելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինս մերժել էր նման հնարավորությունը:
Հնարավոր է, որ անցած շաբաթ կայացած հանդիպումը հնարավոր է դարձել Ամուլսարի հանքի շահագործման որոշման շրջանակում, քանի որ «Սասնա ծռերի» ներկայացուցիչները հանքի շահագործման դեմ պայքարողների ավանգարդում են»: