10/09/2019 13:48
Մադուրոն Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել Կոլումբիայից ագրեսիայի սպառնալիքի պատճառով
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է անվտանգության խորհուրդ գումարելու մասին Կոլումբիայից ագրեսիայի սպառնալիքի առաջ:
«Որպես պետության և կառավարության ղեկավար՝ ես որոշում եմ ընդունել Ազգային անվտանգության խորհուրդ գումարելու մասին, որը որոշումներ կընդունի Վենեսուելայի հասցեին Կոլումբիայի կառավարության մարտական սպառնալիքների վերաբերյալ»,- հայտարարել է Մադուրոն խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ նա հայտարարել էր երեքշաբթի Կոլումբիայի սահմանին խոշորածավալ զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք կտևեն մինչև սեպտեմբերի 28-ը: Այս ժամկետում պետք է պատրաստության բերվեն սպառազինության բոլոր համակարգերը:
Վենեսուելայի նախագահի խոսքով՝ մոբիլիզացիայի մասին որոշումն ընդունվել է Կոլումբիայի սահմանին իրադարձությունների վերաբերյալ ռազմավարական հրամանատարության տվյալների վերլուծության հիման վրա: Կարակասը Բոգոտայի կողմից ագրեսիա է զգում, հայտարարել է Մադուրոն: Նա շեշտել է, որ Կոլումբիայի բռնության քաղաքականությունը պետք է Կոլումբիայում մնա, այն Վենեսուելային հարկավոր չէ: