10/09/2019 13:16
Հյուսիսային Կորեան կրկին հրթիռներ է արձակել
Հյուսիսային Կորեայի տարածքից երեքշաբթի չճանաչված երկու արկ է արձակվել, հայտնում է Kyodo հրատարակությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեին:
Հարավկորեացի զինվորականների տվյալով՝ հրթիռներն արձակվել են Ճապոնական ծովի ուղղությամբ: Ենթադրաբար, արձակումները կատարվել են Փենան Նամդոյի նահանգից տեղական ժամանակով 06:53-ին և 07:12-ին (Երևանի ժամանակով 01:53-ին եւ 02:12-ին):
Արկերն անցել են մոտ 330 կիլոմետր տարածք: ԱՄՆ-ը հայտարարել է, որ հետևում Է իրադրությանը և սերտ շփումներ է պահպանում տարածաշրջանում իր դաշնակիցների հետ, նշել է ТАСС-ը:
Ինչպես գրում է «Интерфакс»-ը՝ Հարավային Կորեան նույնպես հայտարարել է, որ հետևում է իրադրությանը և ԿԺԴՀ-ին կոչ արել՝ դադարեցնել գործողությունները, որոնք սաստկացնում են լարվածությունը:
Դա վերջին ժամանակներս հրթիռների արդեն յոթերորդ արձակումն է Հյուսիսային Կորեայից: Վերջին անգամ մի քանի արկերի արձակման մասին հաղորդվել էր օգոստոսի 24-ին: