10/09/2019 14:44
Ավստրիական մարզադաշտում ծառեր են տնկել
Ավստրիական Վյորթերզե Շթադիոնում բացվել է յուրօրինակ ցուցահանդես՝ «Բնության անսահման ձգողականությունը» խորագրով:
Կլաուս Լիթմանը մարզադաշտում ծառեր է տնկել: Հեղինակը ոգեշնչվել է ավստրիացի Մաքս Պայթների նկարներով, որը 1970-ականներին պատկերել է անտառին նայող մարդկանցով լի մարզադաշտ:
Ցուցահանդեսի անցկացման ընթացքում տեղական ֆուտբոլային ակումբն այլ մարզադաշտ է տեղափոխվել: