«Ազնիվ գողեր». Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թովմասյանը և այլք՝ Գոռ Կիրակոսյանի նոր կինոկատակերգությունում. մանրամասնում է ռեժիսորը

10/09/2019 19:18

«Ազնիվ գողեր». Արամ MP3-ը, Ռաֆայել Երանոսյանը, Դավիթ Թովմասյանը և այլք՝ Գոռ Կիրակոսյանի նոր կինոկատակերգությունում. մանրամասնում է ռեժիսորը


Ռեժիսոր Գոռ Կիրակոսյանը շուտով հանրության կներկայանա նոր աշխատանքով: «Ազնիվ գողեր» ֆիլմի մտահղացումը ռեժիսորին հետապնդել է դեռևս 2014 թվականից, սակայն գաղափարը մարմին ստացավ տարիներ անց: 

«Ես միշտ սիրել եմ կրիմինալ ժանրը, միշտ ցանկացել եմ ֆիլմ նկարել գողերի, արկածախնդիրների մասին, ու չգիտեմ ինչու՝ հենց այս պատմությունը մտքիս եկավ: Երկար ժամանակ այն գլխումս պտտվում էր, մտահղացումից 1 տարի անց նստեցի ու սինոփսիս (ֆիլմի կարճ նկարագրություն) գրեցի, ներկայացրեցի ԱՄՆ-ում հումորային շոուներ կազմակերպող «Դեմք շոու»-ի տղաներին: Տղաների հետ էլ սցենարը գրեցինք», - Aysor.am-ի հետ զրույցում նշեց Գոռ Կիրակոսյանը: 

Սցենարի վրա աշխատել են շուրջ մեկ տարի, արդյունքում ստացել են այն, ինչ ուզում էր Գոռը: Ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ ու կես ամսից ավելի, 6 շաբաթում էլ իրականացրել են նկարահանումները, հետո էլ՝ հետարտադրական շրջան:

«Ֆիլմի վրա աշխատել ենք մոտ երկուս ու կես տարի: Ընդհանուր՝ 29 նկարահանման օր ենք ունեցել, շաբաթվա 5 օրն աշխատել ենք, 2 օրը՝ հանգստացել: Հետարտադրական շրջանն էլ երկար տևեց, քանի որ դինամիկ ֆիլմ ենք նկարել, ուշադիր ենք եղել ամեն մի դետալին, նրբությանը: Նկարահանման ամբողջ ընթացքը տեղի է ունեցել Երևանում, մասնավորապես՝ Կենտրոն վարչական շրջանում: Սցենարը գրելիս ամեն ինչ արել եմ, որ Կենտրոնից «դուրս չգամ»: Դա իմ ցանկությունն էր, քանի որ նախորդ ֆիլմերս սարերում ու ձորերում են նկարահանվել: Իսկ երբ երկար ժամանակ նույն միջավայրում ես աշխատում, պրոցեսը ոչ հաճելի է դառնում»,- շեշտեց նա:

«Ազնիվ գողեր»-ը 5 անհաջողակների մասին է, ովքեր պատահաբար հանդիպում են ու որոշում գողություն անել, քանի որ նրանց կյանքում ոչինչ չի ընթանում իրենց ուզածի պես: Գողության թիրախը մեծահարուստներից մեկի տանը գտնվող ոսկյա սրճեփն է: Սակայն, ի տարբերություն դասական ավազակների, մեր «գողերը» որոշում են ազնիվ տարբերակով գործել՝ գողանալ, գողոնը հանձնել ոստիկանությանը՝ իբր գտել են, ու դրա դիմաց պարգև ստանալ:

Նկարահանման ընթացքից հետաքրքիրն ու հիշարժանը հրապարակում տեղի ունեցող զավեշտալի դեպքերն են, որոնցից հատկապես մեկը ռեժիսորի համար ամենատպավորիչն է:

«Տեսարան ունենք, երբ երեխաները ֆուտբոլ են խաղում, գլխավոր հերոսներն էլ նրանց անընդհատ զգուշացնում են՝ դիտահորը բաց է, հեռու մնացեք: Ու հատուկ այդ տեսարանի համար փողոցի այդ հատվածում դիտահորը բացել էինք, ուշադիր էինք, որ որևէ մեկն այդ կողմ չգնա ու մեջը չընկնի: Բայց արի ու տես, որ այնտեղ հայտնվեց մեր գլխավոր օպերատորը, ով բելգիացի է: Նա իր բնույթով շատ զգուշավոր է, ուշադիր, որ հանկարծ սխալ բան չլինի: Սակայն լուսավորության համար հարմար դիրք փնտրելիս՝ հենց ինքն էլ ընկավ դիտահորը: Բարեբախտաբար, վնասվածքը մեծ չէր. ոտքն էր պատռվել, շուտ հասցրեցինք հիվանդանոց, կար դրեցին, իսկ երկու ժամ հետո արդեն նկարահանման հրապարակում էինք»,- արդեն ժպիտով վերհիշեց մեր զրուցակիցը:

Ֆիլմի սցենարի հեղինակներն են Գոռ Կիրակոսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, դերասան Նարեկ Ղափլանյանը: Ի դեպ, վերջինս եղել է Գոռ Կիրակոսյանի՝ «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի գլխավոր հերոսը, նկարահանվել է նաև ռեժիսորի «Կորած մոլորվածը Հայաստանում» ֆիլմում:

«Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կորած մոլորվածը Հայաստանում», «Քայլ ձիով»… Գոռ Կիրակոսյանի այս երեք ֆիլմերը հայկական ֆիլմարտադրությունում բավական բարձր նշաձողի վրա են գտնվում: Հարցին՝ կկարողանա արդյոք «Ազնիվ գողեր»-ը հատել այդ նշաձողը, ընդգծեց.

«Գիտեք, իմ բոլոր ֆիլմերն էլ ինձ համար յուրահատուկ են, բայց և միմյանցից տարբեր: Ընդհանրությունն այն է, որ բոլորն էլ կատակերգական ժանրի են, սակայն մեկտեղ նրանցից յուրաքանչյուրն իր մեջ մեկ այլ ժանր է պարունակում: «Ազնիվ գողեր» ֆիլմի համար այսպես կասեմ. քանի որ այն իմ նոր երեխան է, ես իրեն այս պահին մի փոքր ավելի շատ եմ սիրում: Սա արկածային և կրիմինալ կատակերգության սինթեզն է: Չգիտեմ, թե ինչպես կընդունվի հանդիսատեսի կողմից, միայն կարող եմ ասել, որ ռիթմիկ, հավես, զվարճալի ֆիլմ է: Նաև, պետք է խոստովանեմ, որ սա իմ 5 ֆիլմերից միակն է, որի հետարտադրական աշխատանքի ժամանակ ես ձանձրույթ չեմ զգացել: Նախորդների դեպքում նման ձանձրույթ զգացել եմ»:

Ֆիլմում նկարահանվել են Արամ Սարգսյանը (Արամ MP3), Ռաֆայել Երանոսյանը, «Դեմք շոու»-ի դերասանները՝ Դավիթ Թովմասյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը, Արտակ Գասպարյանը, Արմեն Դարբինյանը, Մագգի Գրիգորյանը և այլք:

Անդրադառնալով ֆիլմի ֆինանսական կողմին ու պետական և մասնավոր աջակիցներին՝ սցենարիստ-ռեժիսորը շեշտեց՝ իր ոչ մի աշխատանքի համար Կինոկենտրոնից որևէ աջակցություն երբևէ չի ստացել, թեև հայտ ու իր կինոնախագծերը ներկայացրել է: Ըստ ռեժիսորի՝ կինոյի աջակցության համար նախատեսված կառույցը պետության՝ իրեն վստահված գումարի ահռելի բաժինը կիսատ-պռատ, անարդյունք գործերի համար է տրամադրում: Այս դեպքում էլ Գոռ Կիրակոսյանի ֆիլմի բյուջեն կազմվել է իր և ընկերների միջոցներից, ովքեր հավատացել են, որ արդյունքը կարադարացնի ծախսերը:

«Չգիտես ինչու՝ իմ պրոյեկտները միշտ չեն համապատասխանել Կինոկենտրոնի պահանջներին, իմ ներկայացրած ֆիլմերին իրենք մշտապես վատ գնահատական են տվել ու ոչ մի կոպեկ իրենցից չեմ ստացել: Այն ֆիլմերը, որոնք կարողացել եմ, ինքս էկրան եմ բարձրացրել, ու փառք Աստծո՝ մեկը մյուսից մեծ հաջողություն է գրանցել: Ցավում եմ, որ Կինոկենտրոնը պետությունից ստացած գումարը տալիս է այնպիսի ֆիլմերի, որոնց 90 տոկոսն այդպես էլ չի արտադրվում, կիսատ-պռատ է նկարվում: Մնացած 10 տոկոսն էլ մեծ էկրաններին մնում է 5-10 օր ու չգիտես ինչու՝ հայտնվում պահարանում ու փոշի հավաքում, ո՛չ հեռուստացույցով են ցուցադրվում, ո՛չ էլ համացանցում են հայտնվում: Ո՞ւր են գնում՝ չգիտեմ: Այս մոտեցումն ու հարցն ինձ միշտ զարմացրել է, չէ՞ որ Կինոկենտրոնը, եթե գումար է տրամադրում, պետք է նաև հետևի, թե ի՞նչ աշխատանք է կատարվում, ինքն էլ վերցնի այդ ֆիլմերն ու շրջանառի, ցույց տա, թե ինչ գործ է անում: Ես ցավում եմ, որ այդքան գումար է մտնում Կինոկենտրոն ու ջրի պես անհետանում»,-ափսոսանքով նկատեց նա:

99 րոպե տևողությամբ «Ազնիվ գողեր»-ը հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի սեպտեմբերի 19-ից: Ֆիլմի փակ դիտումը տեղի է ունեցել օգոստոսի 4-ին՝ ԱՄՆ-ում, որին ներկա էին ստեղծագործական կազմը, նրանց հարազատներն ու ընկերները: 

Ֆիլմի համար հատուկ երաժշտություն է գրվել, կոմպոզիտորն է Արմեն Մարտիրոսյանը:

«Մոնտաժային աշխատանքների ժամանակ ես տարբեր երաժշտություններ էի օգտագործում, որպեսզի ֆիլմի ռիթմը ճիշտ հասկանամ: Դրա արդյունքում հասկացա, որ Արմեն Մարտիրոսյանն ամենահարմար թեկնածուն է: Շատ ուրախ եմ, որ ֆիլմը նայելուց հետո նա էլ ոգևորությամբ որոշեց համալրել մեր թիմը»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Գոռ Կիրակոսյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ)