10/09/2019 17:20
Հայ մարզիկները Ղրղզստանում նվաճել են երկու մեդալ
2019 թվականի սեպտեմբերի 4-ից 9-ը Ղրղզստանի Հանրապետության Իսիկ-Կուլ մարզի Չոլպոն-Աթա քաղաքում անցկացվել է ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնը, տեղեկացնում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարության լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմը մրցաշարում նվաճել է մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալ:
Հավաքականի մարզիկ Մաքսիմ Մարգարյանը 84-կգ քաշային կարգում գրավել է 3-րդ տեղը, իսկ Էդիկ Պետրոսյանը 96-կգ քաշային կարգում արժանացել է մրցանակային 2-րդ տեղին: Հայկական կոխ ըմբշամարտի հավաքական թիմի գլխավոր մարզիչն է Բագրատ Երիցյանը:
Նշենք, որ ԱՊՀ անդամ պետությունների ազգային մարզաձևերի և խաղերի 2-րդ փառատոնին մասնակցել է 7 երկրի շուրջ 80 մարզիկ: