11/09/2019 18:31
Տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է, բայց չի ունեցել այնքան տեղեկատվություն ինչ ունի հիմա. նախարար (տեսանյութ)
Այս պահին հանքը շահագործելու հարց չի դրված, լրագրողներիհետ ճեպազրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:
«Հանքը շահագործելու հարց չի դրված: Գործընթացը, որը ենթադրում է նոր ՇՄԱԳ կամ որևէ գործընթաց, անցնում է տեսչական մարմնի միջոցով», - ասաց նախարարը:
Դիտարկմանը, թե արդյոք տեսչական մարմինը չէր կարող անցնող տարվա ընթացքում կատարել ստուգումներ, նախարարն արձագանքեց.
«Տեսչական մարմինը ստուգումներ իրականացրել է, բայց չի ունեցել այնքան տեղեկատվություն, ինչ ունի հիմա»:
Մանրամասները՝ տեսանյութում: