11/09/2019 13:58
Ամուլսարի խնդիրը Հայաստանի ներքին հարցն է. Հայաստանում Ռուսաստանի դեսպան (Տեսանյութ)
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը զերծ է մնում դիրքորոշում հայտնել Ամուլսարի վերաբերյալ։
«Դա Հայաստանի ներքին խնդիրն է։ Իհարկե, հարցը պետք է լուծվի՝ հաշվի առնելով բոլոր հանգամանքները։ Չպետք է տուժի թե Հայաստանի գործարար համբավը, թե շրջակա միջավայրը», - լրագրողների հետ զրույցում ասաց դեսպանը։
Անդրադառնալով Ջերմուկում իր ու ընտանիքի նկարին ու հարցին՝ դա նոր մեսի՞ջ էր, դեսպանն արձագանքեց. «Դա մեսիջ չէ, ուղղակի մեզ Ջերմուկը շատ էր դուր եկել»։
Մանրամասները՝ տեսանյութում։