11/09/2019 13:07
Եթե հասարակության համար մեր բացատրությունները լինեն անընդունելի, կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ. Աղազարյան (Տեսանյութ)
Որևէ շեղման դեպքում մենք հնարավորություն կունենանք կասեցնելու հանքի շահագործումը, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:
«Եթե ջերմուկցիներին կամ հասարակության լայն շրջանակների համար մեր բացատրությունները լինեն անընդունելի, ապա կա շատ հանգիստ, շատ հասարակ լուծում. կարելի է նախաձեռնել անվստահություն իշխանությունների նկատմամբ, անցկացնել հանրաքվե և ըստ այդմ անել հաջորդ քայլերը», - նշեց պատգամավորը:
Նրա խոսքով, եթե հանրաքվեն տա արդյունք, որ հասարակության մեծամասնությունը չի վստահում իշխանություններին, ապա կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ, «որտեղ մեր թիմը նորից հանդես կգա այն տեսակետներով, որը ունեցել է և կհայտնվեն թիմեր, որոնք կասեն հստակ, որ մենք կգանք և Ամուլսարը կփակենք, և այդ ժամանակ ժողովուրդը իր ընտրությունը կկատարի»: