11/09/2019 19:46
Շոտլանդիայի դատարանն անօրինական է ճանաչել բրիտանական խորհրդարանի աշխատանքի կասեցումը
Շոտլանդիայի դատարանն անօրինական է ճանաչել բրիտանացի վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշումը՝ երկրի խորհրդարանի աշխատանքի կասեցման մասին:
Այս մասին հայտնել է Շոտլանդիայի ազգային կուսակցության ներկայացուցիչ Ջոաննա Չերիին:
Ինչպես հայտնում է Sky News-ը՝ դատարանի որոշման մեջ ասվում է, որ «պետական իշխանության մարմինների կողմից չեն պահպանվել համընդհանուր ստանդարտները»:
Օգոստոսի 28-ին Ջոնսոնը հայտարարել է երկրի խորհրդարանի աշխատանքի կասեցման մասին՝ մինչև հոկտեմբերի 14-ը: