11/09/2019 11:20
Ֆիլիպինների ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Ֆիլիպինների ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժը գրանցվել է երեքշաբթի տեղական ժամանակով 23.32-ին (Երևանի ժամանակով չորեքշաբթի 03.32): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Սարանգանի գավառից 206 կմ հարավ-արևելք: Օջախը 23.6 կմ խորությամբ էր:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին չի հաղորդվել: