11/09/2019 16:12
«Ի սրտե ժպիտ և հույս». բարեգործական համերգ՝ ի աջակցություն առողջական խնդիրներ ունեցող փոքրիկներին
Սեպտեմբերի 18-ին Արամ խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա «Ի սրտե ժպիտ և հույս» խորագրով բարեգործական համերգը՝ մասնակցությամբ՝Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, հանրապետության վաստակավոր արտիստ, պրոֆեսոր Նորայր Դավթյանի, մենակատարներ՝ Հանրապետության վաստակավոր արտիստներ Լեյլա Սարիբեկյան, Համլետ Գևորգյան, Արսեն Գրիգորյան, նաև սիրված երգիչ երգչուհիներ Աննա Խաչատրյան, Վարդան Բադալյան, Եվա Եգալյան, Մավր Մկրտչյան, Սոնա Ռուբենյան, Արտակ Ստեփանյան։
«Ի սրտե ժպիտ և հույս» նախաձեռնության կազմակերպած համերգից գոյացած հասույթը ուղղվելու է՝ օգնելու առողջական խնդիրներ ունեցող հայ փոքրիկներին և անապահով ընտանիքներին։
Բացի այդ, գոյացած հասույթի մի մասն էլ ուղղվելու է «Իմ քայլը» հիմնադրամի ֆոնդին՝ նույն առաքելությամբ։
Համերգի հովանավորներներն են մոսկվայաբնակ բարերարներ՝ Արմինե Կոստանյանը, Արթուր և Արշակ Սաֆարյան եղբայրները: Տոմսերը վաճառվում են համերգասրահի տոմսարկղում։
Համերգը կմեկնարկի ժամը 19։00-ին։