11/09/2019 19:04
Երևանում տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի առաջին հայաստանյան մենահամերգը
Սեպտեմբերի 15-ին, ժամը 19:30-ին Երևանյան հեռանկարներ 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Սըր Անդրաշ Շիֆի առաջին հայաստանյան մենահամերգը: Ծրագրում կհնչեն Բեթհովենի և Շումանի ստեղծագործությունները:
«Նա գտել է երաժշտությունն այնտեղ, որտեղ այլոք բանաձև են գտնում: Նա երաժշտության երանգներ հաղորդեց այնտեղ, որտեղ ուրիշիները պարզապես նվագում են»,-դաշնակահարի մասին գրել է «Լոս Անջելես Թայմզ»-ը:
Սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական համերգներ, որոնց մասնակցելու են կրկնակի Գրեմմի մրցանակակիր ջութակահար Պինխաս Ցուկերմանը, Գրեմմի մրցանակակիր ալտահար Քիմ Քաշքաշյանը,հարվածային գործիքների հանրահայտ կատարող Ռոբին Շուլկովկին, Կուս լարային քառյակը և այլոք:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեց Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի (Parker Quartet) և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները: Սեպտմեբերի 6-ին կայացավ ի ծնե կույր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի սենսացիոն մենահամերգը: Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը: