12/09/2019 10:20
«Հրապարակ». Հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին
«Հրապարակ» թերթը գրում է. «2016 թ․ ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը առաջիկայում «հարցաքննության» կհրավիրի քառօրյայի մասնակիցներին, հատկապես նրանց, ովքեր եղել են թեժ կետերում՝ շարքայիններից մինչև սպայական կազմ։
Մինչ այս պահը հրավիրվել են ՊՆ օպերատիվ վարչության պետի տեղակալները, որոնք այլևս այդ պաշտոններում չեն, բայց համակարգում են։
Հիշեցնենք, որ ժամանակավոր հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է ԱԺ պաշտպանության հանձնաժողովը, որը գումարում է դռնփակ նիստեր»: