12/09/2019 12:04
Ջոնսոնի աշխատակազմը կվերսկսի բրիտանական խորհրդարանի աշխատանքի, եթե այդպես որոշի Գերագույն դատարանը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի աշխատակազմը կհամաձայնի ազգային խորհրդարանի աշխատանքի վերսկսմանը, եթե Գերագույն դատարանը պաշտպանի Շոտլանդիայի դատարանի որոշումը, որը չորեքշաբթի որոշում է կայացրել, որ երկրի օրենսդիր մարմնի գործունեության դադարեցումն անօրինական է եղել, հայտնում է Times թերթը:
«Մենք լիովին հարգում ենք դատական համակարգի անկախությունը»,- պարբերականը մեջբերել է վարչապետի դիվանատան պաշտոնական ներկայացուցչի խոսքը:
Թերթը դա գնահատում է որպես Ջոնսոնի պատրաստակամությունը ենթարկվելու Գերագույն դատարանի որոշմանը: Այդ գործը պետք է քննի սեպտեմբերի 17-ին, իսկ մինչ այդ խորհրդարանը կաշարունակի փակ մնալ: