12/09/2019 12:18
Ֆրանսիայի Ազգային ժողովի խոսնակին մեղադրանք է առաջադրվել
Ֆրանսիական Լիլ քաղաքում երեք դատավոր-քննիչ մեղադրանք են առաջադրել Ֆրանսիայի Ազգային ասամբլեայի (խորհրդարանի ստորին պալատ) խոսնակ Ռիշար Ֆերրանին՝ կապված ձեռնարկությունից օգուտի անօրինական ստացման հետ, հայտնում է Parisien թերթը:
Ավելի վաղ հղում անելով BFMTV-ին հաղորդվում էր, որ խոսնակը ոչ իրավական ֆինանսական գործարքների վերաբերյալ ցուցմունք է տվել՝ կապված Mutuelles de Bretagne ապահոցագրական ընկերության հետը, որը հանգեցրել էր նախարարի պաշտոնից նրա հրաժարականին:
Թերթը նշում է, որ նա ցուցմունք է տվել ավելի քան 13 ժամ: Որոշումը կայացվել է լույս հինգշաբթի:
Ընդ որում պաշտոնյայի փաստաբանները մտադիր են բողոքարկել մեղադրանքը: