12/09/2019 19:24
Հայաստանում առաջին անգամ կբացվի Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» ժամանակակից արվեստի ցուցահանդեսը. ներկա կլինի նաև հեղինակը
Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի ժամանակակից արվեստի ցուցահանդես՝ Վոն Գուանյի. մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն:
Համադրողներ՝ Դեմետրիո Պապարոնի, Արման Ծատուրյան:
Հանդիսավոր բացմանը ներկա կլինի նաև հեղինակը:
Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա Չինաստանի ժամանակակից խոշորագույն արվեստագետներից մեկի՝ Վոն Գուանյիի «Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրություն» մասշտաբային ցուցադրությունը: Հատուկ ցուցահանդեսի համար ստեղծված գործերի շարքն անդրադառնում է շատ արդիական թեմայի՝ մարդու ֆիզիկական հատկանիշների դասակարգմանը: Մարդաբանական հանրամատչելի ուսումնասիրությունը, որը բաղկացած է 3 ծավալուն բաժիններից՝ Անհայտության քող, Ռասա, բռնություն և էսթետիկա, Ռասաների վերլուծություն, վերհանում է ֆիզիկական հատկանիշների վրա հիմնված կամայական մեկնաբանությունները և թվարկում այն հանգամանքները, որոնք հանգեցրել ու շարունակում են հանգեցնել ռասսայական հետապնդման և էթնիկ շեղումների:
Ցուցադրությունը բաց կլինի մինչև հոկտեմբերի 18-ը: