13/09/2019 12:36
Չունենք հրադադարի խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ. ՊՆ խոսնակ
Հաստատում եմ Տավուշում երեկ տեղի ունեցած դեպքը. ինքնսպանություն է կատարել պայմանագրային զինծառայող, 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Ներկարարյանը։ Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը. այլ մանրամասներ չեմ կարող ասել, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերին, բանախոսը նկատեց՝ գրեթե չկա օր, որ այդպիսիք չլինեն։
«Վերջին շրջանում, բարեբախտաբար, չունենք խախտումների այնպիսի աստիճան, որը կարելի է համարել մտահոգիչ։ Օրական մեկ-երկու տասնյակ դեպքերը, ցավոք, մեզ համար դարձել են առօրյա երևույթ», - ասաց Արծրուն Հովհաննիսյանը։