13/09/2019 10:00
«Հրապարակ». Սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես տեղեկացնում են «Իմ քայլի» մեր աղբյուրները` սորոսականներ-ոչ սորոսականներ պայքարը նոր թափ է հավաքում խմբակցությունում` կապված նոր ստեղծվող կոռուպցիոն խորհրդի հետ։ «ՀՔԾ-ի փոխարեն ստեղծվող այդ սուպերմարմնում են հավաքվելու բոլոր կառույցների` ՊԵԿ-ի, ՀՔԾ-ի, այդ թվում և ԱԱԾ-ի քննչական մարմինները:
Կռիվը գնում է ԱԱԾ-ից այդ գործառույթն «առգրավելու» համար, որ Դավիթ Սանասարյանի և նման այլ գործերը ջրվեն։ Սորոսականներն այդ հիբրիդ կառույցի ղեկավար են տեսնում Սասուն Խաչատրյանին, որի եղբայրը Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահն է, նախագծի մյուս հոգևոր հայրն էլ սորոսական արդարադատության երիտնախարար Ռուստամ Բադասյանն է, որը կիրառել է Ուկրաինայի և Մոլդովայի մոդելը, սակայն այդ երկրներում նշված կառույցը որևէ հաջողություն չի գրանցել, և դատական վախճանով գործեր գրեթե չկան»,- տեղեկացրեց «Իմ քայլի» ոչ սորոսական թևի ներկայացուցիչը:
Ասել է` ուրույն վեթթինգի՞ է ծառայելու այդ կառույցը: «Այո։ Հաշվի առեք նաև, որ նոր մոտեցումներով` փոխկապակցված անձանցից բացի, կարող է ուսումնասիրվել տվյալ պաշտոնյայի հարևանի, ծանոթի, վարորդի «բարեվարքությունը» ևս, փաստաթղթեր պահանջել նրանցից»»: