13/09/2019 10:04
«Ժամանակ». ԵՊՀ-ն աշխատանքային պայմանագրեր կկնքի միայն յուրայինների հետ
«Ժամանակ» թերթը գրում է, որ Երևանի պետական համալսարանի նոր ղեկավարությունը համալսարանի մի քանի հազար աշխատակիցների հետ կնքված աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը կրճատել է մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը, որից հետո արդեն պայմանագրեր կկնքվեն միայն յուրայինների և բարեհույսների հետ:
Թերթի տեղեկություններով՝ նույնիսկ համալսարանի պաշտոնական ներկայացուցիչ համարվող Կարեն Հեքիմյանն է դատի տվել համալսարանին՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն առնչվող հրամանը: Համալսարանի դեմ այդպիսի հայցեր էլի կան: