13/09/2019 13:21
Թրամփ. Իրանի ղեկավարությունը հանդիպելու ցանկություն ունի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտարարել է, որ Թեհրանը տրամադրված է բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ:
«Իրանը ցանկանում է հանդիպել»,- ասել է Թրամփը:
Bloomberg գործակալությունը չորեքշաբթի հայտնել է, որ Թրամփը Սպիտակ տանը քննարկել է հակաիրանական պատժամիջոցների թուլացման հնարավորությունը: Նաև, գործակալության տվյալով, Սպիտակ տան աշխատակիցներն արդեն ձեռնամուխ են եղել Նյու Յորքում ԱՄՆ-ի և Իրանի նախագահի հնարավոր հանդիպման նախապատրաստմանը:
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ իր նպատակը Իրանի ներկայիս ղեկավարներին իշխանությունից հեռացնելը չէ: