13/09/2019 19:45
ՌԴ հարկային ծառայությունն արգելափակել է Կիրկորովի հաշիվները
Դաշնային հարկային ծառայությունն արգելափակել է երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հաշվեհամարները, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը:
Նշվում է, որ արգելափակվել են «Սբերբանկում» և «ՍԴՄ-Բանկում» նրա հաշիվները:
Իր հերթին արտիստի գլխավոր տնօրեն Գենադի Ռիբակը РИА Новости-ի հետ զրույցում այդ տեղեկությունը «հերթական հիմարություն է» որակել:
Օգոստոսին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե Կիրկորովին ներառել են Դատական ակտերի հարկադիր կատարման դաշնային ծառայության ցանկում՝ երեք տուգանք չվճարելու համար: Այդ ժամանակ Ռիբակը կրկին հերքել էր այդ տեղեկությունը: