13/09/2019 14:16
Նավթի համաշխարհային գները նվազել են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են:
WTI տեսակի նավթի հոկտեմբերի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը նվազել է 0.24 տոկոսով՝ մինչև 54.96 դոլար մեկ բարելի դիմաց:
Brent ապրանքանիշի նոյեմբերի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0,25 տոկոսով՝ մինչև 60.23 դոլար՝ մեկ բարելի դիմաց: