14/09/2019 10:18
«Ժամանակ». Մեղադրանք է առաջադրվել Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներին
«Ժամանակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեում քննվող «Հյուսիս-Հարավ» մայրուղու շինարարության գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում մեղադրանք է առաջադրվել նաև ենթակապալառու «Պոլիտտրանսպորտ» ընկերության սեփականատերեր Սուրեն և Գևորգ Վարդանյաններին, որոնք լիբանանահայեր են:
Մեր տեղեկություններով՝ վերջիններս նաև ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներ են և ներկա են եղել նրա ծննդյան տարեդարձի առիթով կազմակերպված միջոցառմանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: