16/09/2019 10:18
ԱՄՆ-ում General Motors-ի աշխատակիցները գործադուլ են սկսել
Ամերիկյան Դեթրոյթում գտնվող General Motors-ի մոտ 50 հազար աշխատակից գործադուլ է սկսել, հայտնում է AP-ն:
Նշվում է, որ մարդիկ գործադուլ են անում General Motors-ի 55 օբյեկտներում կնքվող նոր քառամյա պայմանագրի պատճառով:
Մինչ այդ արհմիություններ են դիմել ընկերության 31 գործարանների ավելի քան 46 հազար աշխատակիցներ՝ աշխատավայրերը լքելու կոչերով, կամ էլ չհրաժարվել կատարել աշխատանքային պարտավորությունները մինչ նոր հանձնարարություններ ստանալը: