16/09/2019 10:41
Nissan-ի ղեկավարը լքել է պաշտոնը
Ճապոնական Nissan Motor ընկերության ղեկավար Հիրոտո Սաիկավան լքել է պաշտոնը: Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo գործակալությունը:
Ըստ РИА Новости-ի՝ տնօրենի հրաժարականը կապում են ընկերության հասույթի ցուցանիշների բարելավման անհրաժեշտության հետ: Բացի այդ՝ Nissan-ի նոր ղեկավարը պետք է վերականգնի Renault-ի հետ գործընկերային հարաբերությունները:
Ընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել Nissan-ի և Renault-ի տնօրենների խորհրդի անդամ Յասուհիրո Յամաուտի: