16/09/2019 17:29
Կիմ Չեն Ընը Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում, հայտնել է «Չունան իլբո» հարավկորեական թերթը:
Հրավերը տեղ է գտել այն նամակում, որը Կիմ Չեն Ընի անունից ԱՄՆ ղեկավարին է փոխանցվել օգոստոսի երկրորդ կեսին: Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, Թրամփը չի բացառել Հյուսիսային Կորեայի առանորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը մինչև այս տարվա վերջը:
Երկու երկրների ղեկավարները հանդիպել են արդեն երեք անգամ՝ Սինգապուրում և Հանոյում, ինչպես նաև Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում: