16/09/2019 17:55
Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին
Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել է բռնկման երեք օջախ, հայտնել է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման և անտառային տնտեսության նախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ անտառային նոր հրդեհներ չեն արձանագրվել:
«Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ է վերացվել վերահսկողության գոտում: Վերահսկողության գոտում կրակի ճարակած ընդհանուր տարածքը կազմում է 20 067 հեկտար»,- նշում են իշխանությունները:
Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարդացել է նրանով, որ հյուսիսային և արկտիկական շրջաններում շատ են տորֆակուտակները: