16/09/2019 15:17
ԱԱԾ տնօրենը հրաժարական կտա (տեսանյութ)
Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը հրաժարական կտա, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է համապատասխան միջնորդագիրը, այդ մասին քիչ առաջ ասուլիսում հայտարարեց հենց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի կողմից համապատասխան հրամանագիրը առաջիկայում կստորագրվի։
«Դա տեղի է ունեցել ԱԱԾ տնօրենի հետ մի քանի քննարկումների արդյունքում և փոխադարձ համաձայնությամբ։ Մի քանի սցենարներ ենք քննարկել պարոն Վանեցյանի հետագա գործունեության, և այդ սցենարները կքննարկվեն հընթացս։ Այս պահին պարոն Վանեցյանը կկենտրոնանա Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականին Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատված բերելու շատ կարևոր ազգային ու պետական նշանակության գործի վրա», - հայտարարեց Փաշինյանը։