16/09/2019 12:42
Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բաց թողնել. Աշոտյանը՝ ԱԺ նախագահին
Ազգային ժողովի այսօր շարունակվող հերթական նիստում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ, ինչին արձագանքել է «Հանրապետական» կուսակցության փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը։
«Արարատ Միրզոյան ջան, Ազգային Ժողովում քո համար հով լռված ես էլի։ Քո ի՞նչ գործն է ՍԴ-ի մասին Նիկոլի պրիմիտիվ քարոզչական փուչիկները ԱԺ դահլիճ բաց թողնելը։
Տես, Ամուլսարի հարցով ճիշտ էլ մանյովրում ես, թեմայի մեջ չես մտնում, պատասխանատվություն չես վերցնում։
Հասկացանք, Ազգային Ժողովը դարձրել եք դժվար երեխեքի համար նախատեսված մանկապարտեզ։ Բայց դու լուրջ մարդ, հարկատուների հաշվին արդեն աշխարհ տեսած մարդ, անդարդ գլուխդ Հայաստանում ժողովրդավարության զոհասեղանին խի՞ ես դնում։
Ո՞նց ես քաղաքակիրթ աշխարհին բացատրելու, թե ինչու է երկրի իշխանությունների օրենսդիր ճյուղը միանում գործադիրին դատականը ոչնչացնելու համար։
Էն ժողովրդավարության բաստիոնի պատերի տակից դուրս եկեք, քարերը փլուզվում են արդեն, տակը չմնաք», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը։