17/09/2019 16:22
Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդության հարցով հեռացավ խորհրդակցական սենյակ։
Որոշումը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17։00-ին։
Նշենք, որ այսօր դատարանում Քոչարյանի պաշտպանական խումբը նախկին նախագահի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել։ Դատարանում Քոչարյանի և գործով անցնող մյուս ամբաստանյալների փաստաբանները պաշտպանել էին ներկայացված միջնորդությունը, իսկ դատախազներն ու տուժողներն ու նրանց իրավահաջորդները՝ առարկել։
Պաշտպանները հայտարարեցին, որ Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի դատաքննությունից և չի խոչընդոտի քննության ընթացքին։ Ավելին, Քոչարյանն ինքը իր ելույթում հայտարարեց, որ ինքը «փախնող չէ»։