17/09/2019 14:38
Եթե փախնող լինեի, այսօր ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ)
Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ինքը չէր կարող փախչել այս գործով քննությունից։
«Այն տեսակի մարդը չեմ, որ կարող է ինչ-որ բանից փախնի։ Շատերին ու հատկապես դատախազներին դժվար է այս ամենը պատկերացնել։ Եթե փախնողը լինեի այսօր ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին», - դատարանում հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը՝ ընդգծելով, որ իր համար վիրավորական է այդ մասին խոսելը։
Նախկին նախագահն այս հարտարարությունն արեց իր պաշտպանների կողմից խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին միջնորդությունը ներկայացնելուց հետո։
Ինչ վերաբերում է իր կողմից դատաքննությանը խոչընդոտելուն՝ Քոչարյանը հայտարարեց, որ այս քրեական գործով չկա այն սուբյեկտը, որի վրա ինքը կարող է ազդել։ Քոչարյանը հորդորեց նիստը նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին կարդալ քրեական գործի իրեն առնչվող երկու դրվագները և համոզվել՝ արդյոք ինքը մոտիվացիա ունի՞ այնպես անել, որ փոխեն ցուցմունքները գործով անցնող վկաները: